Վրաստանը մտադիր է ընդլայնել հարաբերությունները Թուրքիայի հետ

15591495_384932251851805_3370051214435637894_oՎրաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը, որոնք ռազմավարական բնույթ են կրում։ Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գերոգի Կվիրկաշվիլին թուրք գործընկեր Բինալի Յըլդըրըմի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։

Կվրիկիաշվիլիի խոսքով՝ վրացական կողմը հետաքրքրված է ընդլայնել հարաբերությունները Թուրքիայի հետ քաղաքականության, առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, մշակույթի ոլորտներում, սակայն դրա համար անհրաժեշտ է նախևառաջ խաղաղություն հաստատել տարածաշրջանում։

«Կարծում ենք, որ մեր տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունն ամրապնդելու համար անհրաժեշտ է գոյություն ունեցող հակամարտությունների խաղաղ կարգավորում՝ միջազգային իրավունքի սկզբունքների և պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա»,-հայտարարել է Կվիրիկաշվիլին։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *