Հասան Ռոհանին ժամանել է Հայաստան. նրան դիմավորել է Սերժ Սարգսյանը (Ֆոտո)

defaultՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր՝ դեկտեմբերի 21-ին, պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:

NEWS.am-ի թղթակիցը օդանավակայանից հայտնում է, որ Իրանի նախագահին դիմավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 Այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

Նախագահի նստավայրում հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Հասան Ռոհանին ԶԼՄ-ների առջեւ հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություններով:

Երեւանում Հայաստանի եւ Իրանի նախագահները ներկա կգտնվեն նաեւ Հայաստան-Իրան գործարար համաժողովին:

img_4548

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *