Վենեսուելայում բնակչությունը սկսել է գրոհել խանութներն ու բանկերը

08629fb57b16ce0afe746ed0d48b7eb7Վենեսուելայում բռնկվել են զանգվածային անկարգություններ՝ կապված 100 բոլիվար անվանական արժեքով թղթադրամի` շրջանառությունից դուրս բերման հետ: Զայրացած վենեսուելացիները սկսել են գրոհել բանկերն ու խոշոր խանություները: Ինչպես հայտնում է DW-ն, մայրաքաղաք Կարակասում հազարավոր մարդիկ են շրջապատել Կենտրոնական բանկի շենքը` հերթ կանգնելով, որպեսզի կարողանան հասցնել մինչ դեկտեմբերի քսանը տրված վերջնաժամկետում ունեցած թղթադրամները փոխելու համար: Նշվում է, որ նոր թղթադրամները չեն բերվել մինչ այժմ դրամատներ: Բոլիվար նահանգում ուշացումից զայրացած ամբոխը հարձակվել է խանութների վրա եւ սկսել թալանել դրանք: Անկարգություններին միայն Էլ Կալյաո քաղաքում զոհ է գնացել երեք մարդ: Ոստիկանությունը արդեն իսկ բերման է ենթարկել մոտ հարյուր հիսուն մարդու: Իրավիճակը փորձել է կայունացնել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ով հայտարարել է հեռուստատեսությամբ, որ նոր թղթադրամները շուտով կբերվեն: Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *