Ջորջ Սորոսը Թրամփի մոտ տեսնում է բռնապետության հակում

1485615932ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունն անհաջողության կմատնվի, իսկ նա կարող է դառնալ բռնապետ։ Այս մասին Bloomberg-ի հետ հարցարույցում ասել է միլիարդատեր Ջորջ Սորոսը։

«Ես կբնութագրեի նրան որպես խաբեբա և խարդախ։ Նա կարող է բռնապետ դառնալ, եթե նրան հաջողվի ջրից չոր դուրս գալ»,-կարծում է ֆինանսիստը։

Սորոսը վստահություն է հայտնել, որ ամերիկյան սահմանադրությունն ու քաղաքական իսնտիտուտները բավարար ուժ ունեն՝ իրադարձությունների զարգացման նան տարբերակին դիմակայելու համար։

Միլիարդատիրոջ կարծիքով՝ Թրամփի քաղաքականությունը ենթարկած է ձախողման՝ ներքին հակասությունների պատճառով։

Սորոսը, ով հանդիսանում է դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի կողմնակից, նախկինում էլ քննադատել է Թրամփին։ Մասնավորապես, դեկտեմբերին նա հայտարարել էր, որ Թրամփի թիմը կազմված է «անճարակ ծայրահեղականներից և պաշտոնաթող գեներալներից»։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *