Մարդիկ, ովքեր շարժվում են գաղափարով, հավատամքով` լուծում են իրենց առջև դրված խնդիրները (տեսանյութ)

15682909_1215486218530028_540939452_n

Քննարկման ժամանակ հրավիրյալ բանախոսները մատնանշեցին առկա խնդիրները, իրենց տեսակետը հայտնեցին թեմայի առնչությամբ և խնդիրների լուծման հնարավոր ելքեր առաջարկեցին:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր խոսքը սկսեց մի դիպվածով՝ կապված իր և «Միասնություն» շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանի հետ:

Ինչպես պատմում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը, դեռևս 2004 թվականին՝ Արման Վարդանյանը քննարկումներից մեկում առաջ է քաշել զինվորների հոգևոր պահանջմունքները բավարարելու, աղոթելու անկյուն ունենալու խնդիրը և ընդգծել մատուռներ կառուցելու կարևորությունը:

«Արմանը նոր էր վերադարձել ծառայությունից, ասում էր խնդիրներ կան այնտեղ, օրինակ, զինվորներն իրենց հոգևոր կարիքները բավարարելու, աղոթելու անկյուն ունենալու խնդիր ունեն, ուր կկարողանան առանձնանալ, սիրտը բացել Աստծո առջև. խոսքը մատուռներ բացելու մասին էր»,- պատմում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը և հիշում, որ Արման Վարդանյանը խնդիրն առաջ քաշելուց զատ նաև լուծման հնարավոր տարբերակներ է առաջարկել. «Գտնել մարդկանց, ովքեր կֆինանսավորեն և այդ կերպ կկառուցվեն մատուռները, կամ էլ գաղափարն այնպես ներկայացնել, որպեսզի զինծառայողներն իրենք իրենց համար հասկանան, որ խնդիրներ կան, որոնք պետք է լուծել գաղափարով և ոչ թե փողի ուժով»:

Բանախոսը վստահեցնում է նաև, որ այսօր զորամասերի, դիրքերի բացարձակ մեծամասնությունում կան այդ մատուռները, որոնք կառուցված են զինվորների ձեռքով:

«Իմաստն այն է, որ մարդիկ, ովքեր շարժվում են գաղափարով, հավատամքով՝ նրանք լուծում են իրենց առջև դրված խնդիրները»,- ասաց նա:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքն առավել մանրամասն՝ տեսանյութում.

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *