«Փաստ». Ներսիկ Նազարյանի ընտանիքի պարտքերը` «Առէքսիմբանկին»

default«Փաստ» թերթը գրում է. «Երբ Երեւան քաղաքի նախկին ոստիկանապետ (այժմ` ԱԻՆ Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ) Ներսիկ Նազարյանի գործերը վատացան ու նա փակեց իր «Մոսկվիչկա» խանութների ցանցը, գեներալը տարբեր բանկերից խոշոր գումարներ վերցրեց:

«Փաստի» տեղեկություններով, նրա ընտանիքի անդամները (կինը, որդին, աղջիկը) «Առէքսիմբանկից» 200 հազարական դոլար վերցրին` գրավ դնելով իրենց երեք ՍՊԸ–ների գույքը: Դա դեռեւս Խոնդկարյանի ժամանակ էր (հայտնի է, որ նա միլիոնների վարկ էր տվել նաեւ Խաչիկ Մանուկյանին):

 Մեր տվյալներով` այդ 600 հազար դոլարից գեներալ Ներսիկ Նազարյանի ընտանիքի անդամները որեւէ գրոշ չեն վերադարձրել բանկին:

Այժմ «Առէքսիմը» պատրաստվում է աճուրդով վաճառել գեներալի գույքը, սակայն կամուկացի մեջ է:

Դե, Ներսիկին ո՞նց նեղացնեն, մանավանդ, որ խոսք կա, թե նա նշանակվելու է ԱԻՆ–ի շեֆ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *