Սենատի կոմիտեն աջակցել է պետքարտուղարի պաշտոնում Թիլերսոնի նշանակմանը

4426532ԱՄՆ Կոնգրեսի Սենատի՝ արտաքին հարցերով կոմիտեն երկուշաբթի կայացած նիստում աջակցել է ExxonMobil-ի նախկին ղեկավար Ռեքս Թիլերսոնի թեկնածությանը։ Նա առաջադրվել էր պետքարտուղարի պաշտոնում նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։ Այդ որոշման օգտին են քվեարկել կոմիտեի 11 անդամներ, դեմ են արտահայտվել 10-ը։

Այժմ Թիլերսոնի թեկնածությունը պետք է հաստատվի ողջ վերին պալատի կողմից, դրա համար պահանջվում է ձայների պարզ մեծամասնությունը, որն ունի Հանրապետական կուսակցությունը։

Ավելի վաղ ազդեցիկ հանրապետական սենատորներ Ջոն Մաքքեյնը, Լինսդի Գրեմը և Մարկո Ռուբիոն հայտարարել էին, որ կաջակցեն գործարարին, չնայած մինչ այդ նրանք անհանգստություն էին արտահայտել Ռուսաստանի հետ նրա կապերի պատճառով։ Հաշվի առնելով կոմիտեի որոշումը՝ Թիլերսոնն ունի Սենատի կողմից աջակցություն ստանալու բոլոր շանսերը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *