ԱՄՆ-ը ռազմաբազա է ստեղծել Էլ-Հասակա քաղաքում, որը գտնվում է Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Թուրքիայի հետ սահմանից 70 և Իրաքի հետ սահմանից 50 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է թուրքական Daily Sabah պարբերականը։
Ինչպես հայտնում է լրատվամիջոցը՝ հղում անելով Սիրիայի Դեմոկրատական ուժերի իր աղբյուրին, ԱՄՆ-ը բազայում տեղակայել է 800 զինվորականի։