Ինչու են «Նուբարաշեն» հոգեբուժարանում հարվածել 70-ամյա բժշկի. անձնակազմը տարակուսած է

default-84«Նուբարաշեն» հոգեբուժարանում զարմացած են, թե ինչու են նախօրեին անհայտ անձինք մտել եւ հարվածել 70-ամյա բժշկի:

«Մեքենայով եկել են, պահակները, որոնք մեր աշխատողները չեն, ներս են թողել նրանց: Մտել են, գնացել են այդ բաժանմունք եւ հարվածել բժշկին, բուժքրոջն ու բուժաշխատողին: Թե ինչու են 70-ամյա բժշկի հարվածել, չենք հասկանում, մեր բժիշկն այդ անձանցից ոչ մեկին չի ճանաչել: Թերեւս խուլիգաններ են եղել, քննությամբ կպարզվի ամեն ինչ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց հոգեբուժարանի տնօրեն Սամվել Թորոսյանը:

Նա վստահեցրեց, որ իրենց բժիշկն այդ անձանց չի ճանաչել, որեւէ մեկի հետ կոնֆլիկտի մեջ չի եղել: Նշենք, որ լուրեր կան, որ անձինք եղել են ոչ սթափ վիճակում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *