Հանրապետական դառնալը իմ կյանքում ոչինչ չի փոխել․ Վահան Մարտիրոսյան

2995ed43df1c3c0dd95e0d9099defa6fԱյսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում հրավիրած ամփոփիչ ասուլիսի ժամանակ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, անդրադառնալով Լարսի խնդրին, նշեց, որ դա միակ ճանապարհն է Հայաստանը Ռուսաստանին կապող․ «Վրացի գործընկերները ամեն ջանք դնում են, որ ճանապարհը լինի բաց, բայց բնական է, որ դա եղանակի հետ էլ է կապված, վստահեցնում եմ, որ աշխատանքները կատարվում են և կատարվում են միշտ։ Ալտերնատիվ ճանապարհներ են քննարկվում  լաստանավեր օգտագործելու համար, սակայն Փոթի նավահանգիստը չի ընդունում լաստանավեր, քանի որ փոթորիկ է»։ Անդրադառնալով Հայաստան –Իրան երկաթգծին՝ Վ․Մարտիրոսյանը նշեց, որ դրա վերաբերյալ կա պլան, կատարված են մոտավոր ուսումնասիրություն հատվածների, աշխատանքներ կատարում են ներդրողների հետ, բայց դա միշտ քննարկման առարկա եդել է և մնալու է։ Մոտ մեկ ամիս է, ինչ Հանրապետական կուսակցությանը անդամագրված նախարարը իր նախարարությունում պրիմիտիվ գողության չի հանդիպել և հրահանգել է մաքուր աշխատել։ Այն հարցին, թե ի՞նչ տվեց ՀՀԿ-ական դառնալը, Մարտիրոսյանը ասաց՝ «Հանրապետական դառնալը իմ կյանքում ոչինչ չի փոխել»։   Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *