Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը միջազգային շուկաներում եւ այսուհետ Մեծ Բրիտանիայում հանդես է գալու լիազոր ներկայացուցչի միջոցով:
Ամերիաբանկից NEWS.am-ին հայտնում են, որ Մեծ Բրիտանիայում ներկայացուցչի առկայությունը եւս մեկ քայլ է միջազգային ֆինանսական կառույցներիհետ առավել սերտ եւ արդյունավետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Նշենք, որ 2007թ-ից ի վեր Ամերիաբանկը միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավել է շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար՝ տնտեսության տարբեր ոլորտների ֆինանսավորման եւ զարգացման համար: