Անտարկտիդայում հալվում է աշխարհի ամենամեծ սառցաբեկորը

defaultԱվստրալացի եւ ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ Տոտեն սառցաբեկորը, որն աշխարհում ամենախոշորն է համարվում, սկսել է հալչել, փոխանցում է Informing–ը։

Տոտեն սառցաբեկորը Անտարկտիկայի հյուսիսային մասում է։ Մասնագետներն ուսումնասիրել են դրա հետ կատարվող գործընթացները։ Առանձնացնելով 10 կետ, որոնցով այն հպվում է օվկիանոսին, մասնագետները պարզել են, թե դրանցից որոնք են տաք հոսանքների ազդեցությանը ենթարկվում։

 Տաք ջուրը, որը հիմա շարժվում է վայրկյանում 220 հազար խորանարդ արագությամբ,  հալեցնում է այն։ Եթե այդ գործընթացը կանգն չառնի, ապա արդեն եկող տարի սառցաբեկորը կարող է 10 մ–ով բարակ դառնալ՝ կորցնելով 63-80 մլրդ տոննա իր զանգվածից։

Հետազոտությունը ցույց է տվել, որ սառցաբեկորի տակ 2 տեղում հսկայական խորության տակ օվկիանոս կա։ Արդեն հիմա սառցաբեկորի որոշ մասերում սկսել են իջվածքներ առաջանալ։ Գիտնականները ենթադրում են, որ այնտեղ կարող է տաքություն կուտակվել, որը կուժեղացնի սառույցների հալման գործընթացը։

Եթե Տոտենը շարունակի հալչել, Խաղաղ օվկիանոսում ջրի մակարդակը 3.5 մ–ով կբարձրանա։ Ուստի Եվրոպայի հարավն ու արեւմուտքը կարող է ջրի տակ անցնել։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *