France-Pressе գործակալությունը 2016թ․ ամենաազդեցիկ մարդ է ճանաչել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։ Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում հայտնվել է Վլադիմիր Պուտինը, որին հետևում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ինչպես նշում է գործակալությունը, աղյուսակը ցույց է տալիս, որ այս տարի մարդիկ հրաժարվել են «ավանդական էլիտայից»։ Թրամփն առաջ է անցել երկու քաղաքական գործիչներից, որոնց մարտահրավեր են նետել Արևմուտքի իշխանություններին՝ նշում է France Pressе-ը։ Քվերակությանը մասնակցել է գործակալության 300 աշխատակից, որոնք գործունեություն են ծավալում աշխարհի տարբեր երկրներում։