Վարդենյաց լեռնանցքը, Գյումրի-Վանաձոր, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են

timthumb-36ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ի ժամը 09.20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Վանաձոր, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները:

Ապարան-Արագած, Ելփին-«Զանգեր» ավտոճանապարհներին, Սյունիքի միջմարզային, Տավուշի մարզային բոլոր, Մարալիկի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *