Հետազոտություն. 2016թ. աշխարհում նոր ռազմական հակամարտություն չի ծագել

default2016 թվականին, մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ, աշխարհում նոր ռազմական հակամարտություններ չեն ծագել: Նման եզրահանգման է եկել Համբուրգի համալսարանի Պատերազմների պատճառների ուսումնասիրության աշխատանքային խումբը (AKUF):

Ըստ DW-ի՝ Հնդկաստանի հյուսիս-արեւելքում զինված գործողությունների ավարտից հետո 2016 թվականին հակամարտությունների ընդհանուր թիվը կազմել է 32, ինչը, նախորդ տարվա համեմատ, մեկով պակաս է:

 Ամենաարյունահեղը Սիրիայում պատերազմն է: Հետազոտության համաձայն՝ հակամարտությունների մեծ մասը (12) Մերձավոր եւ Միջին Արեւելքի տարածքում է, 10-ը՝ Աֆրիկայի երկրներում, 8-ը՝ Ասիայում: Եվրոպայում եւ Լատինական Ամերիկայում մեկական զինված դիմակայություն կա:

Հետազոտողները նշել են նաեւ 2016 թվականին որոշ հակամարտությունների հանգուցալուծումը, մասնավորապես՝ խաղաղ կարգավորման գործընթացը Կոլումբիայում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *