Չինաստանը 29.2 մլն դոլար կհատկացնի սիրիացի փախստականների օգնությանը

1454902384_aՉինաստանը 200 մլն յուան (մոտ 29.2 մլն դոլար) կուղղի սիրիացի փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին Ժնևում ՄԱԿ-ի շտաբ-բնակարան այցի ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։

«Չինաստանը որոշում է ընդունել 200 մլն յուան մարդասիրական օգնություն հատկացնելու տանիքից զրկված սիրիացի փախստականներին աջակցություն ցուցաբերելու համար»,-ասվում է Չինաստանի ԱԳՆ հաղորդագրությունում՝ փոխանցում է TASS գործակալությունը։

«Ահաբեկչությունը, փախստականներին առնչվող ճգնաժամը և այլ խնդիրներ կապված են աշխարհաքաղաքական հակամարտությունների հետ։ Հակամարտությունների կարգավորումը հանդիսանում է առանցքային լուծում»,-եզրափակել է Սի Ցզինպինը

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *