ՀԿ․ Այս տարի Հայաստանում նախատոնական առևտուրն ավելի քաղաքակիրթ է իրականացվում

default-87Անցած տարիների համեմատ՝ այս տարի Հայաստանում նախատոնական առևտուրը կարծես ավելի քաղաքակիրթ է իրականացվում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության  նախագահ Կարեն Չիլինգարյանը։

Եթե առաջ, նրա խոսքով, մսամթերքի, հրուշակեղենի գները բարձրանում էին, ապա այս տարի կարծես նման միտում չկա։ «Սա մեզ համար մեծ ձեռքբերում է։ Միակ խնդիրը կարող է լինել հատիկավորների ու էկզոտիկ մրգերի շուկայում, քանի որ այդ ապրանքների գները մեր երկրում ավանդաբար, չգիտես ինչու, բարձրանում են»,- նշել է Կարեն Չիլինգարյանը։ Դա, շարունակեց նա, պայմանավորված է նրանով, որ տարվա ընթացքում այդ ապրանքները մեծ պահանջարկ չեն վայելում՝ սպառողները քիչ են գնում դրանք։ «Իսկ որոշ տնտեսվարող սուբյեկտներ, օգտվելով առիթից, սկսում են բարձրացնել գները նախատոնական օրերին»,- շեշտեց Կարեն Չիլինգարյանը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *