ԱՄՆ գոծող նախագահ Բարաք Օբաման արգելել է նավթի և գազի նոր արդյունահանումը Ատլանտյան և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի դաշնային ջրերում։ Արգելքը, որին միացել է նաև Կանադան, տարածվում է Ալյասկայի շուրջ գտնվող տարածքների և Բոֆորտի գրեթե ողջ ծովի վրա։ Այս մասին հաղորդում է Սպիտակ տան պաշտոնական կայքը։
Սահմանափակումները չեն վերաբերվի այն ընկերություններին, որոնք արդեն աշխատանքներ են տանում այդ շրջանում։ Փաստաթղթում ասվում է, որ արգելքը կվերանայվի յուրաքանչյուր 5 տարին մեկ՝ հիմնված կլիմայի և ծովի ուսումնասիրությունների արդյունքների վրա։