ԱՄՆ պետդեպարտամենտի ապագա ղեկավարի 8 անսպասելի հայտարարություն

default (28)ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, նաեւ նրա թիմի անդամները մի շարք անսպասելի հայտարարւթյուններ են արել, հայտնում է RFI–ն։

Նախ Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ հավատում է, որ Ռուսաստանը առնչություն ունի հաքերական հարձակումներին, իսկ հետո ExxonMobil–ի նախկին ղեկավար Ռեքս Թիլերսոնը, որը ղեկավարելու է Պետդեպարտամենտը, Սենատի լսումների ժամանակ հայտնեց, որ մտադիր չէ Ռուսաստանի հետ մտերիմ կապեր պահպանել։ Ընդ որում Թիլերսոնը նախկինում պարգեւատրված է եղել ռուսական Բարեկամության շքանշանով։ Ներկայացնենք նաեւ Թիլերսոնի մյուս անսպասելի հայտարարությունները․

 1․ Թիլերսոնը հոյակապ տեղեկացված էր Սաուդյան Արաբիայի, Հյուսիսային Կորեայի ու Հասարակածային Գվինեայի գործերի մասին, սակայն, երբ սենատոր Մարկո Ռուբիոն հարցրել է, արդյոք Հալեպում Պուտինի ու նրա զինվորակլանների գործողությունները ռազմական հանցագործություններ չեն՝ Թիլերսոնն ասել է, որ այդ հարցին պատասխանելու համար իրեն ավելի շատ տեղեկություններ են անհրաժեշտ։

2․ Պետդեպարտամենտի ապագա ղեկավարը հիմա ասում է, որ երբեք պատժամիջոցների չեղարկման կողմնակից չի եղել։ Սակայն ամերիկյան մամուլը միանգամից հերքեց այդ հայտարարությունը։ Սենատոր Բեն Քարդանը ներկայացրել է փաստաթղթեր, ըստ որի Exxon –ը Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը առաջ մղելու համար 3․4 մլն դոլար է ծախսել։

3․ Թիլերսոնը հայտնել է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի համար սպառնալիք է

4․ Թիլերսոնը հայտնել է Ուկրաինայի տարածք Ռուսաստանի ռազմական միջամտության մասին

5․ Ռուսաստանը բռնակցել է Ղրիմը

6․ Ռուսստանն աջակցել է սիրիական ուժերը, որոնք իրենց հերթին խախտել են պատերազմական ժամանակների օրենքները

7․ ՆԱՏՕ-ն  Ռուսաստանի հետ կապված անհանգստության լուրջ առիթներ ունեն

8․ Երբ դեմոկրատ սենատոր Բենջամին Կարդինը Թիլերսոնին հարցրել է ՝ արդյոք նա աջացկում է Մագնիտսկու օրենքը, որն ուղղված է կոռուպցիոն գործերին ու մարդու իրավունքների խախտումներին մասնակցոթյուն ունեցող ռուս չինովնիկների դեմ,  Թիլերսոնը դրական է պատասխանել։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *