«Հրապարակ». Որ պրոցեսը չխամրի. Ծառուկյանի կազմակերպած արարողությանը կմասնակցնեն նախագահն ու վարչապետը

default«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Գագիկ Ծառուկյանը հայտարարությամբ հանդես կգա հունվարի կեսերին, որ «բուդա-չարազային» պրոցեսն այն չխամրի:

Իսկ մինչ այդ` դեկտեմբերի 25-26-ին, «Փարավոնում» կկազմակերպի հայաստանյան 10 լավագույն մարզիկների մեծարման արարողությունը, որին կմասնակցի այլեւս Ծառուկյանի աննկուն բարեկամ Սերժ Սարգսյանը:

 Հետո «Փարավոնում» կհավաքվեն «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի բոլոր մասնակից-շահառուները` տոնելու Ամանորը: Իսկ վարչապետը մասնակցելո՞ւ է սպորտսմենների տոնին, Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց. «Այո, անշուշտ, Կարեն Կարապետյանը նույնպես հրավիրված է»: Ի՞նչ է նվիրելու նրանց Ծառուկյանը, չկարողացանք ճշտել. 2015-ին լավագույն տասնյակը Hundai Elantra մակնիշի մեքենաներ նվեր ստացավ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *