Վլադիմիր Պուտինը «Դոստոևսկու կերպարներից է». Հենրի Քիսինջեր

henry-kissinger-1024x640ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը կարծում է, որ Ռուսաստանն անկասկած կոտրում է ամերիկյան համակարգիչները։ Միևնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները ի պատասխան ցանցահենային հարձակում կգործեն ռուսական կիբերհամակարգերի վրա։ Այս մասին նա հայտարարել է CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։

«Յուրաքանչյուրը կոտրելու հնարավորություն ունի»,-ասել է Քիսինջերը։

Դիվանագետը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Դոստոևսկու կերպարներից է»։ «Նա մարդ է, որը ներքին մեծ կապ ունի ռուսական պատմության հետ, ինչպես որ ինքն է հասկանում։ Նա ռուսական ազգային շահերի սառը հաշվիչ է»,-հավելել է Քիսինջերը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *