Արտահերթն ավարտվեց, վարչապետը` փայլատակեց

0

Շաբաթվա «արտահերթական» ինտրիգներն իրենց կուլմիանցիային հասան նախօրեին, երբ ԱԺ դատին հանձնվեց նորանշանակ կառավարության ծրագիրը: Առաջին հայացքից, այս ծրագիրը տարբերվում էր նախորդներից իր ծավալային և կառուցվածքային վիզուալությամբ: Մնացած առումներով` այս փաստաթուղթը համարյա իր նախորդների կրկնօրինակն էր. կետերն ու դրույթները, առաջ քաշած թեզերը 80 տոկոսով կրկնում էին 12 և 13-րդ կառավարությունների գլխավոր փաստաթղթին:

Պետք է հստակ շեշտենք, որ կառավարության ծրագրում առկա են որոշակի լուրջ բացթողումներ և ակնհայտ է` մի տեսակ շտապողականություն: Ծրագրում մանրամասն չի արտացոլված, թե ինչպես է կրճատելու ստվերն ու մենաշնորհը: ՀՀ ցանկացած քաղաքացի գիտի, թե որտեղ են այդ երևույթները և հանգիստ կարող է անուն առ անուն բոլորին թվարկել: Հակակոռուպցիոն խորհրդի գործունեությունը ծրագրում առկա է միայն` որպես ապօրինի հարստացման հետ կապված օրենսդրական կարգավորում: Իսկ թե ինչ մեխանիզմներ է կիրառվելու` նույնպես անհասականլի է, քանի որ հակակոռուպցիոն համակարգը պետք է իր աշխատանքները կոորդինացնի կոռուպցիայի որջից:

Մյուս կարևոր դրույթը, որ փաստում է այս կառավարության ձախողումը, պարզ դարձավ, երբ դեռևս որևէ ծրագրային թիրախ չունենալով` ԱԺ-ում դակել տվեցին հարկային օրենսգիրքը, որը նախորդ կառավարության ժամանակվանից դեգերում էր խորհրդարանի դահլիճում:

Կառավարության ծրագրի կարևոր բացթողումներից կարելի է փաստել այն դրույթը, ըստ որի, բացառապես ֆիքսված չէ, թե որտեղ է արդյունաբերությունը. չկա արդյունաբերության հնգամյա ծրագիրը:

Այսպիսով, կառավարության ծրագիրը դակվեց Աժ-ի հավատարիմ լեգիոնի կողմից. նախագծին կողմ քվեարկեցին ՀՀԿ-ՀՅԴ-ական գվարդիան և նախկին ԲՀԿ-ամետ որոշ սատելիտներ: ՕԵԿ-ն իր կենսագրական տվյալներին համապատասխան` не рыба, не мясо կարգախոսով, մնաց ձեռնպահ` հերթական անգամ սեթևեթելով փորձեց հաճոյանալ վարչապետին, ով ոչ այնքան բարեհամբույր տեսքով էր հետևում ծրագրի քննադատությանն ու հնչող ելույթներին: ԲՀԿ-ի այն հատվածը, ով համարվում է այդ ուժի հավատարիմ և երդվյալ կրողը, մնաց Արգամիչի գծին հավտարիմ և ուղղակի չմասնակցեց փաստաթղթի քննադատությանը, չնայած, նախօրեին բավականին սուր ու փաստարկված ԲՀԿ-ականները քննադատեցին այն: Վարչապետը ԲՀԿ անունը տալիս շփոթվեց՝ անվանելով «Բարգավաճ հանրապետական» կուսակցություն, ինչն ԱԺ դահլիճում ծիծաղ առաջացրեց: Վարչապետը ներողություն խնդրեց՝ վստահեցնելով՝ «հաստատ դիտավորյալ չէր»: Այս լեզվական սայթաքումը, կարելի է ասել, նման էր մի յուրատեսակ ենթագիտակցական ինքնախոստովանության:

Ինչևէ, քվեարկությունը կայացավ. 85` կողմ. 7` դեմ, 6` ձեռնպահով ընդունվեց Կարապետյանի «բարեփոխիչ» ծրագիրը:

Արտակ Աբովյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *