Դատախազությունը կոռուպցիայի մեղադրանքներ առաջադրեց Հարավային Կորեայի նախագահի նախկին օգնականին

timthumb-40Կորեայի Հանրապետության դատախազությունը կոռուպցիայի մեղադրանքներ է առաջադրել Հյոն Գի Հվանին՝ երկրի նախագահի պաշտոնից ժամանակավորապես հեռացված Պակ Կըն Հեի նախկին օգնականին: Այդ մասին հայտնել է հսկիչ գերատեսչությունը:

«Հյոն Գի Հվանը կասկածվում է 430 մլն վոն (362 հազար դոլար) գումարի կաշառքներ վերցնելու մեջ, մասնավորապես, շինարարական ֆիրմայի ներկայացուցչից, որը նրա օգնությամբ երկնաքերի կառուցման թույլտվություն է ստացել Պուսան քաղաքի առողջարանային շրջանում»,-ընդգծում է դատախազությունը:

Պակ Կըն Հեի նախագահական լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են այն բանից հետո, երբ դեկտեմբերի 9-ին խորհրդարանը քվեարկեց նրա պաշտոնազրկման օգտին: Պետության ղեկավարի պաշտոնակատար դարձավ երկրի վարչապետ Հվան Գյո Անը: Իշխանությունից նախագահի հեռացման գործընթացը վերջնականապես կավարտվի Սահմանադրական դատարանի կողմից քվեարկության արդյունքների հաստատումից հետո:

Պակ Կըն Հեին մեղադրում են իր մերձավոր ընկերուհուն՝ Չխվե Սուն Սիլին հովանավորելու մեջ, որը հայտնվել է աղմկալի կոռուպցիոն սկանդալի կենտրոնում: Նոյեմբերի 20-ին Կորեայի Հանրապետության դատախազությունը հրապարակել է Չխվե Սուն Սիլի, ինչպես նաեւ նախագահական վարչակազմի երկու նախկին աշխատակիցների գործով հետաքննության միջանկյալ արդյունքները. նրանց մեղադրանքներ են առաջադրվել կոռուպցիայի, կաշառաշորթության եւ ծառայողական լիազորությունների չարաշահման համար: Մասնավորապես, խոսքը վերաբերում է մի շարք ընկերությունների վրա իբր գործադրված ճնշմանը՝ նրանց կողմից այն հիմնադրամներին տասնյակ միլիոնավոր դոլարների փոխանցման նպատակով, որոնք վերահսկվում էին Չխվե Սուն Սիլի կողմից: Թեեւ նման ճնշման փաստը մինչ այժմ ապացուցված չէ, քննիչները ենթադրում են, որ Պակ Կըն Հեն առնվազն տեղյակ է եղել տեղի ունեցածին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը’ AP

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *