Եվս 2 զոհ Ադրբեջանի բանակում

Ալիևի ռեժիմի ընդդիմադիր, Գերմանիայում բնակվող հայտնի բլոգեր Հաբին Մունազիրը, որը հանդիսանում է հավաստի աղբյուր ադրբեջանական բանակում կատարվող դեպքերի վերաբերյալ, հայտնում է ևս 2 զոհի մասին: Նրա ինֆորմացիայի համաձայն զինծառայող Ազմամեդով Ասաֆ Նազիմ օղլուն (ծնված՝ 1996-ին, Գոբուստանի տարածքային զինկոմիստարիատ) սպանվել է հայկական զինուժի կողմից Մռավի լանջերին: Իսկ զինծառայող Բագիեվ Մյունասիբ Բաղի օղլուն (զորակոչված Քյուրդամիրից) սպանվել է նույնպես հայկական գնդակից Ադրբեջանի Թերթերի շրջանում (Արցախի Մարտակերտի շրջան):
Աղբյուրը փաստում է, որ սա ընթացիկ տարում ադրբեջանական զինուժի 185-րդ և 186-րդ կորուստներն են:

Վերցված է Ռազմ.ինֆո կայքից:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *