Եվրոպայով բեռլինյան ահաբեկչի տեղաշարժը վկայում է շենգենյան աղետի մասին. Լե Պեն

4409352Բեռլինյան ահաբեկիչ Անիս Ամրիի տեղաշարժը Եվրոպայով, ով կարողացել է առանց խոչընդոտի Բեռլինից Միլան հասնել Ֆրանսիայի տարածքով, վկայում «շենգենյան տարածքի աղետի» մասին։ Այս մասին հայտարարել է ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը։

Բեռլինում տեղի ունեցած իսլամիստական ահաբեկչության մեղավորը սպանվել է երեկ, Միլանում։ Նա կարողացել է այնտեղ հայտնվել Ֆրանսիայից ժամանած գնացքով։ «Այդ փախուստը առնվազն 2 կամ 3 երկրով, հանդիսանում է Շենգեն տարածքում անվտանգությա ոլորտում համընդհանուր աղետի համախտանիշ»,-ասվում է Լե Պենի հայտարարությունում։

Ինչպես ընդգծել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ բեռլինյան ահաբեկչի օրինակը հերթական անգամ ցույց է տալիս Եվրոպայի ներսում պետական սահմանների նկատմամբ վերահսկողության վերադարձման անհրաժեշտությունը։

Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում Լե Պենը խոստացել է շտկել ստեղծված իրավիճակը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *