Պաղեստինը հայտարարել է Օբամայից փոխանցված 221 մլն դոլարի ստացման մասին

un-palestine-invu-zomlot-092211_16x9_xtraxtralarge_1Պաղեստինի նախագահի ռազմավարական գծով խորհրդական Հուսամ Զոմլոթը հայտարարել է, որ իր երկիրը ստացել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կառավարության կողմից փոխանցված 221 մլն դոլարը, հայտնում է RIA Novosti-ն:

«Օբամայի կառավարության նշանակած վերջին գումարը մենք արդեն ստացել ենք: Նրանք արդեն փոխանցել են այդ փողերը»,- ասել է քաղաքական գործիչը:

«Մենք հույս ունենք, որ Թրամփի կառավարությունը կշարունակի այդ քաղաքականությունը, որը վարում էին նրան նախորդողները»,- խոստովանել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի խորհրդականը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *