ՄԱԿ-ը դատապարտել է Մոսուլում խաղաղ բնակիչների եւ հումանիտար աշխատակիցների սպանությունը

defaultՄԱԿ-ում վճռականորեն դատապարտել են Իրաքի Մոսուլ քաղաքում խաղաղ բնակիչների եւ հումանիտար աշխատակիցների սպանությունը: Անցած 48 ժամերի ընթացքում այնտեղ տեղի է ունեցել 2 ողբերգական իրադարձություն:

«Հաղորդագրությունների համաձայն՝ 4 հումանիտար աշխատակից եւ առնվազն 7 քաղաքացիական անձինք սպանվել են անկանոն հրետանակոծության հետեւանքով»,- հայտարարել է Իրաքում հումանիտար օգնության համակարգող Լիզ Գրանդեն: Նրա խոսքով՝ եւս 40 մարդ վիրավորվել է:
Նա հիշեցրել է, որ զոհված խաղաղ բնակիչները հույս ունեին պաշտպանություն եւ օգնություն ստանալ, բայց դրա փոխարեն՝ կրակի տակ են հայտնվել: Նա ընդգծել է, որ հակամարտության բոլոր կողմերը պետք է հետեւեն միջազգային իրավունքին եւ ամեն ինչ անեն քաղաքացիական բնակչության պաշտպանության համար:
Հիշեցնենք, որ Իրաքում շարունակվում են Մոսուլի համար մարտերը: Իրաքի բանակը փորձում է քաղաքն ազատագրել ԴԱԻՇ-ի գրոհայիններից, որոնք այն վերահսկում են վերջին 2 տարիներին: Մարտերի հետեւանքով մոտ 107 հազար մոսուլցիներ հարկադրված էին լքել իրենց տները: ՄԱԿ-ի տվյալներով՝ հարկադիր վերաբնակեցվածների թիվը կարող է միլիոնի հասնել:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *