«Ակտի՛վ եղեք, կանայք, մի՛ վախեցեք քաղաքականությունից և բիզնեսից». Պյոտոր Սվիտալսկի

timthumb (14)Այսօր Հայաստանում մեկնարկեց «Գործարար կանայք» խորագիրը կրող ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է ՎԶԵԲ-ի Եվրամիության և Շվեդիայի աջակցությամբ: Միջոցառմանը բացման խոսքով ներկաներին դիմեց Հայաստանում Եվրոպական պատվիրակության ղեկավար և դեսպան Պյոտոր Սվիտալսկին: Վերջինս իր խոսքում դիմելով հայ կանանց, մասնավորապես նշեց.

«Ես պատիվ եմ ունեցել տեսնել, թե ինչպես են Հայաստանում կանայք ակտիվորեն մասնակցում բիզնես ոլորտում և մի շարք այլ ոլորտներում: Հայաստանն օգտվում է բազմամիլիոնանոց մի ծրագրից՝ ՎԶԵԲ-ի շնորհիվ և մենք պատրաստ ենք նաև աջակցել ԵՄ-ում: ԵՄ-ը աջակցելու է Հայաստանում Ֆինանասկան պրոդուկտների ներգրավմանը և այս ծրագիրը  կանանց տալիս է հնարավորություն՝ առավել ակտիվ գործել բիզնես ոլորտում: ՎԶԵԲ-ի շնորհիվ կանայք կկարողանան օգտվել նաև ՏՏ ոլորտի տված հնարավորություններից»:

Պյոտոր Սվիտալսկին անդրադարձավ նաև նախընտրական շրջանին՝ շեշտելով, որ ԵՄ-ը ակտիվ աշխատանք է տարել այս փուլում նրանց դերը ընտրական պրոցեսներում մեծացնելու համար. «Կանա՛յք, ակտի՛վ եղեք, կանայք,  ճիշտ ընտրություն արեք և մի՛ վախեցեք քաղաքականությունից և բիզնեսից»:

Նշենք, որ արևելյան գործընկերության երկրներում այս ծրագրի իրականացման համար միայն ՎԶԵԲ-ին անձական ներդրումը կազմել է 55 մլն ԱՄՆ դոլար, որն ուղղվել է տեղական ֆինանսական կառույցների միջոցով կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների հետագա վարկավորման համար վարկային գծերի ստեղծմանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *