Մոսկվան նախատեսում է կրճատել նավթի արտահանումը Բելառուս․ Կոմմերսանտ

ap_587628929225_wide-ee7c52543f2c53960b8690759bb5ab120a2de9ae-s900-c85Ռուսաստանի Էներգետիկայի նախարարությունը նախատեսում է 12 տոկոսով կրճատել նավթի արտահանումը Բելառուս 2017թ․ առաջին եռամսյակում ։ Այս մասին հաղորդում է «Կոմմերսանտ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Պարբերականի փոխանցմամբ՝ 2017թ․ առաջին երեք ամիսներին մատակարարումները նախատեսված 4,5 միլիոն տոննայի փոխարեն կկազմեն 4 միլիոն տոննա։

Նշվում է, որ նավթի արտահանման ծավալների կրճատումը պայմանավորված է այն հանգամանքով, որի կողմերին չի հաջողվել լուծել վեճը՝ կապված Մինսկի կողմից գազի պարտքի վճարման հետ։ Բելառուսն իր անհամաձայնությունն է հայտնել ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչին նավթի մատակարարման նոր ծրագրի կապակցությամբ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *