Ճամփորդությունը բարելավում է ուղեղի աշխատանքը

default-90Գիտնականները կապ են հայտնաբերել ճամփորդությունների եւ ուղեղի աշխատանքի միջեւ: Այս մասին հաղորդում է Informing-ը:

Բրիտանացի գիտնականների հետազոտությանը 250 մարդ է մասնակցել, որոնց մի մասը հանգստյան օրերին այլ երկիր է մեկնել, մյուսները տանն են մնացել:

 Հանգստյան օրերից առաջ եւ հետո մասնագետները հետազոտել են կամավորների գլխուղեղը:

Թեստերը ցույց են տվել, որ սովորական պայմաններում մարդը չի կարողանում լիարժեք թուլանալ եւ հանգստանալ: Բացի այդ, իրադրության փոփոխությունը դրական է ազդում ուղեղի ակտիվության եւ հաճույքի կենտրոնի վրա:

Գիտնականների խոսքով՝ ճամփորդությունից վերադարձած կամավորներն առաջադրված խնդիրներն ավելի արագ եւ ճիշտ են լուծել, քանի որ տնից հեռու ուղեղն ամբողջությամբ լիցքաթափվել եւ թուլացել է:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *