22-ամյա Լևոնի սպանության մեջ մեղադրվող Վահան Ղազարյանն ինքնասպանության փորձ է կատարել

0

«Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը, ով մեղադրվում է 22-ամյա Լևոն Սահակյանին դիտավորյալ սպանելու մեջ, ինքնասպանության փորձ է կատարել: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Ղազարյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը, տեղեկանալով, որ Լևոնը մահացել է, փորձել է ինքնասպանություն կատարել: Նա կոճգամ է կուլ տվել, ինչից հետո նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց:

«Ինքը հաջորդ օրը մասնակցել է քննչական գործողություններին: Ինքնազգացողությունը լավ է»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին «Պատանի լրագրողներ» դպրոցում վիճաբանություն էր տեղի ունեցել տնօրեն Վահան Ղազարյանի և Լևոն Սահակյանի միջև: Պատճառը եղել է Լևոն Սահակյանի նշանածին չվճարած աշխատավարձը: Վիճաբանության ժամանակ Վահան Ղազարյանը դանակահարել էր Լևոնին, որը հիվանդանոցում մի քանի օր կյանքի ու մահվան կռիվ տալուց հետո մահացավ. վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *