Վարսերում հաղթել է թեկնածուն, ում տրամադրած ուսանողական միկրոավտոբուսը վթարի էր ենթարկվել

0

Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում հոկտեմբերի 23-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների վերաքվեարկության արդյունքում հաղթել է ինքնառաջադրված թեկնածու Հուսիկ Սեդրակյանը:

Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ԿԸՀ կայքից, Հուսիկ Սեդրակյանը ստացել է 484 ձայն, իսկ գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Զավեն Հարությունյանը՝ 376 ձայն:

Ի դեպ՝ ուսանողների անվճար միկրոավտոբուսը, որը հոկտեմբերի 18-ին Երևան-Սևան ճանապարհին վթարվել էր, պատկանում էր հենց Հուսիկ Սեդրակյանին: Վերջինս որոշել էր նախընտրական քարոզարշավ անել և ուսանողներին անվճար տեղափոխել Երևան: Վթարի հետևանքով մահացել էր 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *