Հեղինակության հրամայականը

timthumb-1Գյումրին շատ վաղուց  նման ոգևորությամբ չէր դիմավորել որևէ հասարակական- քաղաքական գործչի, ինչպես դիմավորեց Գագիկ Ծառուկյանին։ Այն ընդունելությունը, որը Ծառուկյանին ցույց տվեցին Գյումրիում` հիրավի վկայում էր նրա բարձր վարկանիշի մասին։ Իսկ Գյումրիում ակնհայտ է, որ ներկայիս ոչ իշխանության ներկայացուցիչները, ոչ էլ քաղաքական դաշտի այլ ներկայացուցիչներ, առանձնապես սպասված հյուր չեն և խնդիրն այստեղ բոլորովին էլ այն չէ, որ, ինչպես շատերն են ասում, Գյումրին ընդդիմադիր քաղաք է։ Գյումրին պարզապես մի քաղաք է, որը չի հանդուրժում սուտն ու խաբեությունը, իսկ իշխանությունները գյումրեցուն շատ են խաբել։ Սակայն, ի տարբերություն շատերի, Գագիկ Ծառուկյանին Գյումրին դիմավորեց ջերմությամբ։ Ծառուկյանն էլ իր հերթին դատարկաձեռն չէր եկել, և քաղաքին նվիրեց աղբատար մեքենաներ և այլ տեխնիկա, բավականաչափ մեծ կանխիկ գումար՝ ըստ էության վարվելով այնպես, ինչպես պետք է վարվեր իշխանությունը։ Սակայն սա այլ խնդիր է, առավել հետաքրքիր էր Ծառուկյանի այցի մի շարք նրբերանգները։

Ըստ էության այն ընդունելությունը, որը ցույց տվեցին գյումրեցիները Ծառուկյանին, ակնհայտորեն վկայում է այն մասին, որ հայաստանցիները պարզապես լիդերի ու առաջնորդի կարիք ունեն։ Ընդ որում պետք է շեշտել, որ այստեղ բոլորվին էլ էական չէ Գյումրին, ամենայն հավանականությամբ Ծառուկյանը նմանատիպ ընդունելության կարժանանար նաև Վանաձորում կամ Արմավիրում, կամ Հայաստանի որևէ այլ բնակավայրում, քանի որ իրավամբ Գագիկ Ծառուկյանը շարունակում է շատ բարձր վարկանիշ ունեցող գործիչների շարքում մնալ՝ անկախ նրանից` զբաղվում է ակտիվ քաղաքականությամբ, թե ոչ։

Բացի այս ակհնայտ դարձավ, որ Ծառուկյանն իր վարկանիշով հանդերձ, պարզապես պետք է զբաղվի ակտիվ գործունեությամբ, թե ինչպիսին կլինի այդ գործունեության ձևաչափը, կորոշի Գագիկ Ծառուկյանն անձամբ, սակայն փաստն այն է, որ նման վարկանիշն ու  հասարակական հարգանքը պարտավորեցնող գործոններ են, և բնականաբար ցանկացած գործչի առջև ակտիվ գործունեության որոշակի պայմաններ են դնում։ Հասկանալի է, որ ամեն դեպքում ցանկացած գործիչ իր անձնական որոշման իրավունքն ունի, սակայն երբ հասարակությունը ակնկալիքներ և սպասումներ է ունենում որևէ գործչից, ապա այդ ակնկալիքներն էլ իրենց հերթին որոշակի պարտավորություններ են առաջացնում։ Այս տեսանկյունից ակնհայտ է, որ  Ծառուկյանի ակտիվ գործունեության կարիքը պարզապես զգացվում է և այս մասին Գյումրիի այցը չէ, որ պետք է վկայեր, այլ ընդհանրապես այն ոգևորությունը, որն առաջացնում է Ծառուկյանի ցանկացած հրապարակային գործունեությունը։

Ի դեպ, պետք է շեշտել, որ Գյումրի այցն ինչ-որ տեղ նաև խորհրդանշական է, քանի որ ակնհայտ է, որ Գյումրին ամենաշատն ունի ուշադրության ու հոգածության կարիք, ու չնայած Հայաստանի բոլոր իշխանություններն են այս մասին խոսել, սակայն Գյումրիի կյանքում ռեալ բաներ չեն փոխվել։ Ծառուկյանը, բնականաբար, շատ լավ պատկերացնում է, թե ինչ վիճակում է ներկայիս Գյումրին և հասկանալի է, որ այցելելով քաղաք` գործարարը փորձում է օգնել քաղաքին այն ամենահրատապ գործնական հարցերում, որտեղ այդ օգնությունը ավելի քան տեղին է։

Տիգրան Դավթյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *