2 ամիս ժամանակ՝ խցանումները վերացնելու համար

timthumb (4)

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց ավանդական դարձած հանձնարարականներով: Վարչապետը հանձնարարականներ տվեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ոստիկանության պետին և քաղաքապետին՝ ճանապարհային երթևեկության ընթացքում առաջացող խցանումների վերաբերյալ։

Նա փաստեց, որ աշխատանքային օրերին Երևանում առկա են խցանումներ, երթևեկության կազմակերպման խնդիրներ, ինչպես նաև ընդգծեց, որ խնդիրներ են առաջանում նաև ուղևորների նստելու կամ իջնելու դեպքերում սահմանված 1 րոպե ժամանակահատվածի պահպանման մասով։

Վարչապետը Երևանի քաղաքապետին հանձնարարեց երկամսյա ժամկետում ուսումնասիրել Երևանում խցանումների նվազեցման հնարավորությունները. «Հաշվի առնելով որոշ հատվածներում ավտոկայանատեղերի սահմանափակման, ճանապարհային երթևեկության կազմակերպման և հսկողության խստացման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև այլընտրանքային երթուղիների կառուցման հարցերը»,- ասաց Կարապետյանը՝ նշելով, որ կառավարության աշխատակազմ ներկայացննեն առաջարկություններ։

Կարեն Կարապետյանը Վահան Մարտիրոսյանին և Վլադիմիր Գասպարյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և վերանայել ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով կանգառում սահմանված ժամանակահատվածը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *