2 բնակարան, 6 հողամաս և միլիոններ․ Կանանց գաղութի պետի հայտարարագիրը

timthumb

Աբովյան քրեակատարողական հիմնարկի (կանանց գաղութ) պետ Արսեն Աֆրիկյանն, ով այս այս պաշտոնին է նշանակվել 2017 թվականին, հայտարարագրել է բավականին պատկառելի ունեցվածք։

Հայատարարագրի ուսումնասիրությունից պարզ է դատնում, որ Աֆրիկյանը պատկանում է հարուստ բանտապետերի թվին։

Եվ այսպես՝ ԼՈւՐԵՐ.com-ը ներկայացնում է ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանի հայտարարագիրը, ըստ որի՝

պաշտոնյան պաշտոնը ստանձնելու տարում՝ 01/07/2017-ին, հայտարարագրել է երկու բնակարանմեկ անհատական  բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, հասարակական նշանակության մեկ շինություն և վեց հողամաս։

ՔԿՀ-ի պետը հայտարարագրել է երկու՝ մեկ մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց՝ LEXUS LX 570, և մեկ բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց՝ FORD TRANSIT 100L 2.5 TD մակնիշի։

Արսեն Աֆրիկյանը հայտարարագրել է նաև 8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույք՝ կահույք։

Նրա դրամական միջոցները կազմել են 45 մլն ՀՀ դրամ125 հազար ԱՄՆ դոլար և15 հազար եվրո։

Որպես աշխատանքի վարձրատրություն՝ Աֆրիկյանը հայտարարագրել է 2,595,336  ՀՀ դրամ։

Հիշեցնենք, որ նախքան «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը ստանձնելը՝ Աֆրիկյանը  «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետն էր, իսկ մամուլն այսօր արդեն գրեց, որ այս պաշտոնին ևս հրաժեշտ է տվել և նշանակվել ԱՆ քրեակատարողական վարչության նոր պետ Ռաֆայել Հովհաննիսյանի առաջին տեղակալ։ 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *