20 տարի է՝ մնացել եմ իշխանության կոկորդին, միշտ ասել եմ, որ մի թալանեք, մի գողացեք. Գառնիկ Մարգարյան

timthumb (6)

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Զինված խմբի» գործով նիստի մեկնարկին այսօր «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքն այս գործի հետ որևէ կապ չունի:

Հարցին՝ ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Սա ի՞նչ դատավարություն է, սա դատավարություն չէ: Չգիտե՞ք, որ ես չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը, ես ի՞նչ կապ ունեմ էս ամեն ինչի հետ: 20 տարի է՝ մնացել եմ իշխանության կոկորդին, միշտ ասել եմ, որ մի թալանեք, մի գողացեք»:

Նիստը 30 րոպեով ընդմիջվեց, քանի որ ամբաստանյալներից Արմեն Հայրապետյանի շահերը ներկայացնող Հերմինե Միքայելյանը դատարանին գրություն էր ուղարկել և տեղեկացրել, որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի և առայժմ չի կարող մասնակցել դատական նիստերին։ Դատավոր Արմեն Բեկթաշյանը նրան 30 րոպե ժամանակ տվեց, որպեսզի իր համար Արմեն Հայրապետյանն ընտրի նոր պաշտպան։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *