Բարսեղ Բեգլարյանի առանձնատան գողության գործով ձերբակալվածները մոտ 30 տուն են թալանել

default

Հունիսի 13-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ՊՊԾ հատուկ գումարտակի եւ Արաբկիրի բաժնի ծառայողները, Երեւանի Սեբաստիա փողոցից, գողություններ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Շահեն Գասպարյանին եւ Երեւանի Շիրակի փողոցի բնակիչ, 30-ամյա Նիկոլայ Հարությունյանին: Նրանք կասկածվում են Երեւանում եւ հանրապետության մի շարք քաղաքներում շուրջ երեք տասնյակի հասնող գողություններ կատարելու մեջ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումներով գողոնի մի մասը հայտնաբերվել եւ առգրավվել է:

Իրավապահները միջոցառումներ են իրականացնում գողությունների բոլոր հանգամանքները պարզելու եւ գողոնի մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ խոսքը հենց այն անձանց մասին է, որոնք ձերբակալվել են գործարար Բարսեղ Բեգլարյանի առանձնատնից առանձնապես խոշոր չափերի, այդ թվում` Ֆաբերժեի ձվեր գողանալու կասկածանքով:

Ավելի վաղ «Չորրորդ իշխանություն» թերթը հայտնել էր, որ  հունիսի 7-ի գիշերը ժամը 3.00-ի մոտակայքում անհայտ անձինք մուտք են գործել օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի՝ Արաբկիր համայնքում գտնվող առանձնատուն եւ գողություն կատարել: Իսկ «Հրապարակ»-ն էլ գրել էր, որ նշված անձինք գողություն են կատարել նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի տնից:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *