«Իմ անունը Վալոդ է, ես խոսք եմ տալիս՝ դու ստեղից 80% ձայն կտանես». արագածավանցին՝ Ծառուկյանին

Արագածոտնի Մարզի Արագածավան գյուղում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց տեղաբնակների հետ: Ելույթի ընթացքում բնակիչներն իրենց հուզող հարցերը բարձրացրեցին.
«Պարոն Ծառուկյան, քո պես Հայաստանում տասը հոգի գոնե լիներ, որ մեզ բոլորիս օգներ: Դու իրոք որ բարի մարդ ես: Ծրագրի մեջ 15 կետեր, որ նշել ես, դու սուտխոսան մարդ չես, իսկական հայ մարդ ես, հալալ էղնի քեզի, քո ծծած կաթը: Իմ անունը Վալոդ է, էստեղ ինչքան ժողովուրդ կա, ես խոսք եմ տալիս՝ դու ստեղից 80% ձայն կտանես: Պարոն Ծառուկյան, ժողովուրդն ընտրում է, դուք Մուկուչյանի դեմն առեք»,-ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ ասաց Արագածավանի բնակիչը, որի խոսքից հետո նրան դիմեց մեկ այլ բնակիչ, ով մեղադրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին ու սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին. «Մուկուչյանն էն Ադիբեկյանի հետ, շատ են թունավորում ժողովրդին»:

«Պարոն Ծառուկյան, դուք առաջին հերթին մեղադրեցիք ժողովրդին: Ես գտնում եմ, որ մեղադրանքը տեղին չէ, որովհետեւ անցած ընտրությունները ջհանդամ, այս ընտրությանը ժողովուրդը 100% Ձեզ է ընտրելու: Էս ընտրության ժամանակ տեղի ժողովուրդը՝ հաշվի, որ 80% Ձեզ է ձայն տալու, եթե հանկարծ Ձեր ձայները պակասեն Հանրապետականից, ուրեմն դուք տիրություն չեք անում ու նրանք լցնում են ինչքան պետք է. լցնում են ու անցնում Ձեզանից»:

Մտահոգություններին ի պատասխան՝ Գագիկ Ծառուկյանն ասաց.
«Պարոն Մուկուչյանը հիմա հատուկ որոշում է կայացրել: Նա տեսնում է, որ Ծառուկյանին սիրում են, նրան մոտենում են, խնդիր ունեն, ես էլ չեմ կարող անտարբեր անցնել: Ես երբեք ոչ մեկին չեմ ասել՝ ժողովուրդ, ինձ ձայն տվեք, որ մի բան անեմ: Իմ ժողովրդի ցավը տանեմ, քաղաքականության մեջ չեմ եղել, բայց էլի օգնել եմ, օգնելու եմ, հարց չկա: Նման դեպք էլի է եղել, ես խոստացել եմ խնդիրը լուծել ապրիլի 2-ից հետո, որ դա չհամարվի օրենքի խախտում, բայց Մուկուչյանը ասել է, որ խոստումն արդեն ընտրակաշառք է: Ինչ վերաբերում է ձայներին, ապա ասեմ, որ մենք մեր ձայներին տիրություն ենք անում»:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *