Էջմիածնի քաղաքապետ է ընտրվել Կարեն Գրիգորյանը

Սեպտեմբերի 18-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններում Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի քաղաքապետ է վերընտրվել Կարեն Գրիգորյանը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, Կարեն Գրիգորյանը ստացել է 10 հազար 587 քվե, նրա մրցակից Արթուր Թումանյանը՝ 3 հազար 651, իսկ Արթուր Խաչատրյանը՝ 504 քվե:

Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 44 հազար 489: Գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների’ 16 հազար 45: Անվավեր է ճանաչվել 1 192 քվեաթերթիկ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *