Երկրապահների ուխտագնացության ավարտի մայր միջոցառմանը մասնակցել են Պարգև Սրբազանը, Բակո Սահակյանը և այլք

Երկրապահ կամավորականների միության ամենամյա ուխտագնացությունը դեպի Արցախ կարելի է ավարտված համարել։ ԵԿՄ-ականները՝ գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, ուխտագնացության օրերին եղան արցախյան գյուղերում, զորամասերում, դիրքերում։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողների մոտ, զրուցեցին տարբեր գյուղերի բնակիչների, գյուղապետերի, վարչակազմի ղեկավարների հետ։

Ուխտագնացության վերջին օրը Շուշիում տեղի ունեցավ մայր միջոցառումը, որին մասնակցում էին նաև Պարգև Սրբազանը, Եզնիկ Սրբազանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանը, Շուշիի դատախազը, Արցախի տարբեր վարչական շրջանների ղեկավարներ, գյուղապետեր և այլք։

Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր, տարբեր պարի խմբեր կատարեցին հայկական ժողովրդական պարեր։ Զինված ուժերի երգչախումը ևս իր հայրենասիրական երգուպարով ներկաներին ողջունեց։

Քրիստինա Աղալարյան

Արցախ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *