ՊՊԾ գնդից ոչ հեռու նռնակ է հայտնաբերվել. Ոստիկանությունը, ԱԻՆ-ը, շտապօգնությունը տեղում են

Sasna

 

ԼՈւՐԵՐ.com-ը ահազանգ ստացավ, որ Պարեկապահակային ծառայության գնդից ոչ հեռու հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, ոստիկանության, ԱԻՆ-ի աշխատակիցներ, կան շտապօգնության մեքենաներ: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ կասկած կա, որ տարածքում պայթուցիկ կա:

 

Մեզ հետ զրույցում Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը հայտնեց, որ Էրեբունի թաղապետարանի մոտակայքում նռնակ է հայտնաբերվել. «Ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Էրեբունի թաղապետարանի մոտակայքում նռնակ կա: Օպերատիվ խումբ է մեկնել դեպքի վայր, և նշված տարածքում հայտնաբերվել է նռնակ»:

 

Դեպքի հանգամանքները պարզվում են:

 

Սոնա Հարությունյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *