Ծաղկահովիտի ՀՅԴ-ական գյուղապետը ցայտնոտի մեջ է հայտնվել

timthumb (8)Արման Հովակիմյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ցանկացած մեկը գիտի, որ ընտրությունները Հայաստանում բարդ մեխանիզմ են, հատկապես երբ խնդիր կա ապահովել որևէ ուժի հաղթանակը: Այստեղ աշխատում են թե’ ուղղահայաց, թե’ հորիզոնական մեթոդները, այսինքն մի կողմից ծանոթ-բարեկամի, մյուս կողմից իշխանական լծակների գործադրմամբ ցանկալի արդյունքների ապահովելու մի հզոր մեխանիզմ, որից, թվում է, թե մոտ ապագայում գոնե ելք չկա:

Այնինչ ելքը կա, իսկ ելքը սեփական խղճի մտոք քվեարկելն է: Իսկ վերոնշյալ մեխանիզմը այսօր առավել արդյոնավետորեն գործում է գյուղերում, որտեղ առավել շատ աշխատում են ոչ թե քաղաքական հայացքներն ու դիրքորոշումը, այլ «խաթրն» ու վախը: Հենց սա հրաշալի գիտակցում են գյուղերի գյուղապետերը, որոնք ամեն ընտրության ժամանակ արդյոնավետորեն օգտագործում են այս մեդոդները:

Այսօր այս մասին Արագածոտնի Ծաղկահովիտ համայնքում բարձրաձայնել է Գագիկ Ծառուկյանը, իր ելույթում կոչ անելով քաղաքացիներինք քվեարկել սեփական հայացքների թելադրանքով, այլ ոչ թե այս կամ այն գյուղապետի «խորհուրդներին» անսալով: Չի գտնվի այսօր մեկը, ով չի միանա Ծառուկյանի կոչին, քանի որ բոլորը գիտեն, որ ընտրակեղծիքների ու ցանկալի արդյունքներ ապահովելու ամենախայտառակ մեթոդները գործադրվում են գյուղերում:

Բայց արի ու տես, որ Գագիկ Ծառուկյանին արդարացի կոչը դուր չի եկել Ծաղկահովտի գյուղապետին, ով այսօր կայքերից մեկում վիրավորական արտահայտություններով խոսացել է Ծառուկյանի կոչի մասին:

Ծաղկահովտի գյուղապետը, իհարկե, առաջիկայում կհամոզվի իր բառերի սխալ լինելու մեջ, քանի որ իր սեփական աչքերով տեսավ, թե ինչպիսի ընդունելության արժանացվավ Գագիկ Ծառուկյանը Ծաղկահովտի բնակիչների կողմից: Լինելով ՀՅԴ անդամ, գյուղապետ Նորաին Հակոբյանը երևի արդեն հասկացել է, որ չի կարողանալու հարազատ կուսակցության համար ցանկալի արդյունքներ ապահովել և այժմ սեփական հերսը ու մաղձը փորձում է դուրս թափել կայքի էջերում:

Ծաղկահովտի գյուղացիները, վստահ ենք, արդեն լրջորեն մտորում են Գագիկ Ծառուկյանի խոսքերի շուրջ և առաջիկա ընտրություններում կկատարեն իրենց իրական ընտրությունը: Արդեն բազմաթիվ սոցհարցումներ փաստում են, որ «Ծառուկյան» դաշինքը ունի ամենաբարձր վարկանիշը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մեջ:

Եվ այդ քաղաքական ուժերից մեկի’ ՀՅԴ-ի ներկայացուցիչ Նորաինը երևի կանխատեսում է այն նախատինքը, որ ստանալու է հարազատ կուսակցությունից’ նրանց ակնկալած արդյունքները ապահովել չկարողանալու համար:

Ինչ արած, ստիպված ենք հիասթափեցնել Նորաին Հակոբյանին և նշել, որ «գյուղապետերի դարը» այլևս անցել է: Իսկ ցանկալի արդյունք ստանալու համար գյուղապետերը պետք է աշխատեն ու գյուղը զարգացնեն, ոչ թե միայն ընտրությունից ընտրություն բնակիչներին ահաբեկելով, վախեցնելով կամ խնդրելով-սիրշահելով ցանկալի արդյունքներ ապահովեն:

Ծառուկյանի այսօրվա ելույթից հետո բոլոր գյուղապետերը մտածելու տեղիք ունեն: Նորաինը իր վրդովված հարցազրույցով միայն փաստել է, որ Ծառուկյանը իր ասածով դիպել է նշանակետին»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *