Ծաղկահովիտում խնդիրները բազմաթիվ են. հույսն էլ՝ Ծառուկյանը (տեսանյութ)

timthumb (9)Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի բնակիչների հետ:

Գյուղում մարդիկ եկել էին հանդիպելու Գագիկ Ծառուկյանի հետ՝ հույսով, որ իրենց խնդիրներին լուծում կտրվի: Առհասարակ, նրա հետ հանդիպումներից հետո աշխատակիցների մոտ 2-3 տոպրակով նամակ է հավաքվում, որտեղ մարդիկ հատ առ հատ ներկայացնում են իրենց ունեցած խնդիրները և աջակցություն խնդրում:

Բացառություն չէր նաև Ծաղկահովիտ գյուղը, որտեղ առկա խնդիրներն ակներև էին դառնում հենց առաջին հայացքից:

Անմխիթար վիճակում էին գյուղի ճանապարհները, շենք-շինությունները, իսկ բժշկական առաջին օգնությունն էլ գյուղում ստանալը երազանք էր գյուղացիների համար:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց համայնքի բնակիչ Սասուն Ավագյանի հետ, ով նամակների մի ողջ տրցակ էր իր ձեռքում պահել և պատրաստվում էր այն հանձնել Գագիկ Ծառուկյանին:

Մեր զրուցակիցը խնդիրներից առաջնայինը համարեց գյուղատնտեսության զարգացումը, մեկ այլ, և շատ ավելի կարևոր խնդիր համարեց գյուղի հիվանդանոցի կառուցումը. «Մեր հիվանդանոցն անմխիթար վիճակում է, պարոն Ծառուկյանը խիղճ ունի, հոգի ունի, սիրտ ունի խնդրում եմ, որ կառուցի՝ փրկելու մեր երեխաներին, մեզ՝ բոլորիս: Մեկ ամպուլա սրսկելու համար երեխեքին տանում են Ապարան, Երևան, համոզված, հույսով, հավատով սպասում ենք»,-ասաց մեր զրուցակիցը և հույս հայտնեց, որ այս ընտրություններում հաղթանակ կտանի «Ծառուկյան» դաշինքը:

Նշենք, որ այս գյուղում իր ելույթի ընթացքում Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր. «Ձեր տունը քանդողը գյուղապետերն են, ովքեր իրենց պաշտոնը պահելու համար, իրենց կեղծիքները թաքցնելով՝ ձեզ համոզում են, որ իրենց ընտրեք, մնան պաշտոնին»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *