Գյուղատնտեսոթւյան նախարարը կմիանա ՀՀԿ-ին

dsc00566vv-thumbԳյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հետևելու է  կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանի օրինակին ու Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամակցելու դիմում է գրելու: Գործադիրի նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախարարն ասաց, որ դիմումն այսօր է գրելու:

«ՀՀԿ-ական դառնալը պարտադիր չէ, բայց ես թիմային աշխատող եմ: Դա իմ անձնական որոշումն է»,-պատճառների մասին հարցին այսպես պատասխանեց Առաքելյանը:

Նա ավելացրեց, որ երկրի զարգացման, անվտանգության հարցերի վերաբերյալ կուսակցության մոտեցումները, ինչպես նաև այդ քաղաքական ուժի գաղափարախոսությունն իրեն հոգեհարազատ են: Սակայն երբ լրագրողները հարցրեցին Նժդեհի գաղափարախոսությունից, գյուղատնտեսության նախարարը խոստովանեց, որ ծանոթ չէ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *