Թանկացրե՞լ են. նախարարը չի պարզել պատճառները

Capture

Խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո Հայաստանում պարենային շուկայում արձանագրվել է ակնհայտ գնաճ: Այսօր Կառավարության նիստի ավարտից ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն՝ անդրադառնալով հարցին, ինչո՞ւ է գնաճն արձանագրվում հենց ընտրություներից հետո, պատասխանեց. «Ցանկացած գնաճ պետք է հետ գար իր բնականոն մակարդակին, և շատ նորմալ է, որ մեր նման երկրներում արձանագրվի գնաճ: Պետք է նշեմ, որ գնանկումը շատ դեպքերում խանգարում է տնտեսական գործունեությանը»: 

Նախարար Արամյանը չկարողացավ նշել այն պատճառները, որոնք հանգեցրել են շուկայում բանանի գնաճին, ինչի մասին ԼՈՒՐԵՐ.com-ն արդեն տեղեկացրել է իր ընթերցողներին:

 

«Թե ինչու է աճել բանանի գինն, այս պահին չեմ կարող ասել, պատճառները բացահայտելու համար պետք է կատարվեն համապատասխան վերլուծություններ»,-ասաց նախարարը՝ չնշելով, թե երբ պատրաստ կլինեն իր նշած վերլուծությունները:

 

Նախարար Արամյանից հետքրքրվեցինք նաև, թե արդյո՞ք նախարարությունը պատրաստ է վարչապետի հանձնարարած արտակարգ ռեժիմին: Վարդան Արամյանը նշեց, որ վարչապետի ասած արտակարգ ռեժիմ ասածը բառի բուն իմաստով նշանակում է, որ իրենք աշխատելու են 12 ժամյա գրաֆիկով՝ ներառյալ շաբաթ և կիրակի օրերը. «Աշխատելու ենք 12 ժամյա գրաֆիկով՝ ներառյալ շաբաթ և կիրակի օրերը: Կատարելու ենք մեր առջև դրված խնդիրները, որովհետև շատ անգամ նշել ենք, որ շատ բարձր նշաձող ենք սահմանել մեզ համար և փորձելու ենք դրան հասնել արտակարգ ռեժիմով»:

Աղավնի Սուքիասյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *