«Հրապարակ». Պրիմիտիվ գողությո՞ւն, խնդրեմ

default-50«Հրապարակ» թերթը գրում է. «Պրիմիտիվ գողության դեմ պայքարող Կարեն Կարապետյանը բավական է մտնի պետգնումների կայք եւ տասնյակ կասկածելի ծախսեր կտեսնի։ Օրինակ, հետաքրքիր է՝ ինչպես է պատահում, որ նույն ապրանքը մի քանի գերատեսչություն գնում է մի գնով, մյուսները՝ շեշտակի բարձր գնով։

Այսպես, A4 ֆորմատի թղթի մեկ տուփը ՀՔԾ գնումների պլանով սահմանված է 1620 դրամ, կառավարության աշխատակազմի պլանով՝ 1518, պետգույքի վարչության՝ 1338, Գիտությունների ազգային ակադեմիայի Օրբելու անվան ֆիզիոլոգիական ինստիտուտի՝ 1500, Քոթանյանի անվան տնտեսագիտական ինստիտուտի դեպքում՝ 2500 դրամ։ Խոսքն ընդամենը մեկ տուփ թղթի մասին է, պատկերացրեք, թե խոշոր գնումների դեպքում գնային տարբերություններն ինչպիսին են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *