Վալերի Պերմյակովը հնարավոր է արտահանձնվի Ռուսաստանին

arm144499259389

ՀՀ արդարադատության նախարարությունն ուսումնասիրում է Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող, Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանած Վալերի Պերմյակովին Ռուսաստան արտահանձնելու հարցը. այս մասին տեղեկացնում է rusarminfo.ru-ն:

 

Պերմյակովը դատապարտվել է հայկական և ռուսական դատարանների կողմից: Ներկայումս քննարկվում է նրա՝ պատիժը կրելու վայրի որոշման հարցը,- այս մասին Ինտերֆաքս գործակալությանը հայտնել են նախարարությունից:

 

Իր հերթին Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը լրագրողներին հայտնել է, որ Պերմյակովը հնարավոր է հանձնվի Ռուսաստանին, և որ մոտ ժամանակներս այդ հարցը վերջնականապես կլուծվի:

 

Հիշեցնենք, որ 2015թ.-ի հունվարի 12-ին Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկում 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը սպանել էր Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին, այդ թվում՝ երկու մանկահասակ երեխաների:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *