«Ասում էր՝ ձյունը հալվի՝ ես խնդիր չունեմ». ո՞րն է եղել 57-ամյա տղամարդու ինքնասպանության պատճառը

inqnaspanutyun

Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում երեկ՝ մայիսի 1-ին, 57-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել՝ ծառից մետաղալարով կախվելու միջոցով: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Երասխահունի համայնքապետ Արմեն Ավետիսյանն ասաց, որ ինքնասպան եղած տղամարդը՝ Վարդանը, կնոջ հետ մի քանի տարի է՝ ինչ տեղափոխվել էին իրենց գյուղ, սոցիալապես վատ վիճակում էին. «Երևան քաղաքից էին տեղափոխվել, ոչ մի բան չունեին: Լճի կողքի փոքր դոմիկում մի կերպ ապրում էին, ձուկ էին որսում: Կինն էլ առողջական լուրջ խնդիրներ ուներ: Ինքն էլ երևի որոշ խնդիրներ ուներ»:

 

Գյուղապետը նշեց՝ տղամարդն ինքնասպանություն է գործել գյուղից 5-6 կմ հեռավորության վրա, լճի ափին:

 

Թե ինչն է եղել ինքնասպանության պատճառը, գյուղապետը դժվարացավ ասել, սակայն բացառեց սոցիալական հողի վրա ինքնասպանության գնալու հանգամանքը. «Մի քանի օր առաջ էլ էր ինքնասպանության փորձ արել՝ թույն խմելու միջոցով, բարեբախտաբար, կարողացանք փրկել կյանքը: Այս անգամ չհաջողվեց: Մեզ հաճախ դիմում էր կնոջ դեղերի համար, օգնել ենք: Ասում էր՝ ձյունը հալվի՝ ես խնդիր չունեմ: Չեմ կարծում՝ սոցիալական խնդրի պատճառով ինքնսպան լիներ: Իրեն երբ պետք էր, գումար էր ուզում»,- նշեց նա:

 

Նշենք, որ տղամարդու գրպանում հայտնաբերվել է գրություն, որտեղ նշված է եղել, որ կատարվածն ինքնասպանություն է եղել:

 

Սոնա Հարությունյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *