22-ամյա երիտասարդն ինքնասպանության փորձ է կատարել ֆեյսբուքի ուղիղ եթերում

timthumb (3)

Վերջին շրջանում բավականին ակտուալ է «ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառումներ կատարելուց բացի, ուղիղ եթեր մտնել, սակայն այն, որ անձը ինքնասպանության փորձ կկատարի ֆեյսբուքյան ուղիղ եթերում, դա մեզանում նորություն է:

Հունիսի 3-ին լոռեցի մի երիտասարդ նման փորձ է կատարել, ինչը սոցիալական ցանցով ուղեղ եթերում տեսել են տասնյակ քաղաքացիներ և նրանցից մեկը, ժամանակ չկորցնելով, ահազանգել է իրավապահներին:

Լոռեցի 22-ամյա երիտասարդն իրենց տանը կից անասնագոմում փորձել է կախվելու միջոցով ինքնասպան լինել և, միևնույն ժամանակ, նա ֆեյսբուք սոցիալական ցանցով ուղիղ եթերով հրապարակել է իր մտադրությունը, սակայն չի կարողացել այն ավարտին հասցնել:

Երիտասարդը գտնվել է խիստ հուզական վիճակում:

Թե ինչն է նրան դրդել այդ քայլին, պարզել չհաջողվեց:

Աղբյուր` Փաստինֆո

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *