22 մլն դոլարի ներդրում, 350 մշտական աշխատատեղ. նախկին պատգամավորը նոր բիզնես կհիմնի

timthumb (7)

Կառավարությունն այսօր նիստում գործադիրը հավանության արժանացրեց Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում գտնվող մոտ 27 հա հողամասը 99 տարով «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ին վարձակալության հիմունքներով, կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին նախագիծը:

Հարցի զեկուցող, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ ներդրումային ծրագրով նախատեսվում է հիմնել տարածաշրջանում նմանատիպը չունեցող մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի, ժամանցի և զվարճանքի կենտրոն՝ հագեցած լավագույն եվրոպական արտադրողների գերժամանակակից ատրակցիոններով,  լազերային էֆեկտներով շատրվանով և սննդի սպասարկման կետերով։

Ներդրումային ծրագրի համաձայն՝ ժամանցի կենտրոնում կկառուցվի 35 մետր բարձրությամբ պտտվող անիվ, 70 կմ/ժ արագությամբ ընթացող ամերիկյան կոստեր, 60 մետր բարձրությունից ազատ անկման աշտարակ եւ այլն: Կենտրոնում կլինի նաեւ 5000 քմ մակերեսով ծածկված սրահ, որտեղ այցելուները կկարողանան վայելել իրենց ժամանցը նույնիսկ վատ եղանակային պայմանների դեպքում:

Ըստ նախագծի հիմնավորման՝ նախատեսվում է շուրջ 22 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, որի հաշվին 60 ամսվա ընթացքում, կստեղծվի ավելի քան 350  մշտական աշխատատեղ:

Կենտրոնի բացման առաջին իսկ տարում նախատեսվում է ավելի քան 300․000 այցելու ունենալ:

«Պարկ գրուպ» ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, «Նուշիկյան ասոցիացիա» ընկերության ղեկավար Գարեգին Նուշիկյանին:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *